Բավ է պառակտվել
10-06-2015 12:17

Երևանում տարեց կին է սպանվել

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ տարեց կնոջ սպանության փաստով: 2015թ. Հունիսի 7-ին, ժամը 16:10-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հյուսիսային պողոտայում (11 շենք, բնակարան 9) անժամանակ մահացել է տարեց կին՝ Սաբհա Մանսուրը, ծնված 1922թ.: Մահվան պատճառները պարզելու համար նույն օրը նշանակվել է դատա-բժշկական փորձաքննություն, ինչի արդյունքում ,դիակի վրա, դեմքի և պարանոցի հատվածում հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ: Հայտնաբերվել են նաև աջ և ձախ ողերի կոտրվածքներ, ինչպես նաև բժշկական միջամտության հետքեր: Նախնական ախտորոշմամբ Սաբհա Մանսուրի մահվան պատճառ է դարձել մեխանիկական խեղդումը՝ պարանոցի սեղմման արդյունքում: Քննչական կոմիտեում հարուցվել է գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) : Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ տարեց կնոջ սպանության հանգամանքները պարզելու և հանցանքն իրականացնողին հայտնաբերելու նպատակով: