Բավ է պառակտվել
17-02-2015 10:05

Երևանում փրկարարները ինքնասպանություն են կանխել

Երևանում փրկարարներին հաջողվել է կանխել 47-ամյա կնոջ ինքնասպանությունը: Ինչպես հայտնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը, փետրվարի 17-ին՝ 01:48-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արշակունյաց պողոտայի 50/3 տան բնակչուհին մտադիր է իրեն վնասել սուր առարկայով: Դեպքի վայր մեկնած փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Կինը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում: