Բավ է պառակտվել
17-03-2016 09:20

Զինված հարձակում Երևանում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տարադրամի փոխանակման կետի մոտ կրակոցներ են հնչել. այս մասին հայտնեցին  ոստիկանությունից:  
Զինված քաղաքացին ավազակային հարձակում է գործել Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա: Նա մի քանի կրակոց է արձակել տարադրամի աշխատակցի ուղղությամբ և իր մեքենայով դիմել փախուստի: Ավազակային հարձակումից տուժածներ չկան, կատարվում են որոնողական աշխատանքներ: