Բավ է պառակտվել
05-02-2015 14:47

Երևանում տեղի կունենա առաջին հայ-ռուսաստանյան երիտասարդական ֆորումը

Փետրվարի 12-14 Երևանում տեղի կունենաառաջին հայ-ռուսական երիտասարդական ֆորումը, հայտնել է այսօր կառավարության նիստի ժամանակ սպորտի և երիտասարդության գործերով նախարար Գաբրիել Ղազարյանը: «Ֆորումը անցկացվում է 2012 թվականին Հայաստանի և ՌԴ-ի միջև 2012 թվականին ստորագրված մինչև 2020 թվականը տևական տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում», - նշել է նախարարը: Գալիք ֆորումի նպատակն է երիտասարդության մասնակցության աստիճանը բարձրացնող կրթական տարածքի ստեղծելն է, Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդության միջև միջմշակութային երկխոսության և հումանիտար համագործակցությանը նպաստելը, Հայստանի և Ռուսաստանի երիտասարդական հասարակական միավորումների ցանցի ձևավորումը: Նախատեսվում է, որ հայկական կողմից ֆորումին կմասնակցեն նախարարությունների ղեկավարները և նրանց տեղակալները, միջազգային հարաբերությունների և երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու անձիք, իսկ ռուսաստանյան կողմից՝ Երիտասարդության գործերով Դաշնային գործակալության ղեկավարը, ինչպես նաև մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆորումի շրջանակներում համագործակցության համաձայնագիր կկնքվի ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության և «Միջազգային երիտասարդական կենտրոն» ռուսաստանյան պետական բյուջետային կազմակերպության միջև: Ըստ նախնական տվյալների՝ ֆորումի աշխատանքում կմասնակցի շուրջ 150 երիտասարդ Հայաստանից և Ռուսաստանից, պետհամակարգերի և երիտասարդական շարժումների ներկայացուցիչներ: