Բավ է պառակտվել
11-02-2015 10:03

Իրեն և որդուն այրած մայրը գիշերը մահացել է

Gisher.news-ի թղթակցին «Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը հայտնեց, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանը փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ 03.00-ի սահմաններում, մահացել է: «Հիվանդն այդպես էլ շոկային վիճակից դուրս չեկավ, վերքերը կյանքի հետ համատեղելի չէին, մարմնի 70 տոկոսը այրված էր, 4-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել, երիկամները չէին աշխատում, իսկ գիշերն արդեն մահացել է սիրտ-անոթային համակարգի կանգնելու պատճառով»,-մանրամասնեց կենտրոնի ղեկավարը: