Բավ է պառակտվել
19-01-2015 15:34

Հունվարի 1-ից 15-ը մայրաքաղաքում ծնվել է 956 երեխա

Հունվարի 1-ից 15-ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 32310 քաղաքացի: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 10974 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1946 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները, թունավորման դեպքերը և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 956 երեխա` 487 տղա և 469 աղջիկ: