Բավ է պառակտվել
13-01-2016 11:13

Երևանում երեխան միացված է շնչառական ապարատին. նախնական ախտորոշումը` H1N1

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 12-ի դրությամբ սուր շնչառական վարակով մեկ հիվանդ միացված է արհեստական շնչառական ապարատին: Այս մասին ասել է ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը:
Սիսիանցի 2 տարեկան 9 ամսական երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հունվարի 11-ից:
«Հունվարի 9-ին բերել են երեխային, հարված էր ստացել գլխին: Նրա մոտ հայտաբերվել է սուր շնչառական վարակ ու գանգուղեղի ցնցում: Հայրը հրաժարվել է, որ երեխան հոսպիտալացվի, գրություն է թողել, տարել տուն, ինչից երկու օր հետո երեխան վատացել է, ցնցումներ է ունեցել, գիտակցության կորստով բերել են մեզ մոտ»,- ասաց Լեւոն Գրիգորյանը` նշելով, որ նախնական ախտորոշմամբ` երեխայի մոտ H1N1 տեսակի վիրուս է, ինչը ուղեկցվել է երեխայի գլխուղեղի ցնցումով, այդ պատճառով նրա վիճակը բարդացել է:
Նշենք, որ պաշտոնական տվյալով` հանրապետությունում H1N1 տեսակի վիրուսից (խոզի գրիպ) մահացության 8 դեպք է գրանցվել: