Բավ է պառակտվել
13-02-2016 15:00

Ավանում դանակահարել են 8-րդ դասարանի աշակերտին

Ավանի գերեզմանների մոտ փետրվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նշված վայրից մեջքի հատվածում դանակի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 8-րդ դասարանի աշակերտ: Թե ինչ հանգամանքներում է կատարվել 13-ամյա տղայի դանակահարությունը, դեռեւս ամբողոջությամբ չի բացահայտվել: Նախնական տեղեկություններով` մի խումբ անհայտ տղաներ վիճել են իր հետ, ապա դանակով հարվածել մեջքի հատվածում: Պատանին տեղափոխվել է «սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մանրամասները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: