Բավ է պառակտվել
07-07-2015 15:44

Երևանում տեղի կունենա «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովը

Հուլիսի 8-12-ը Երևանում տեղի կունենա «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովը, որին մասնակցելու են 130 հոգի՝ շուրջ 3 տասնյակ երկրներից: Մասնակից երկրների աշխարհագրությունը շատ մեծ է: Համաժողովին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ նախատեսված է, որ այս տարվա համաժողովին աննախադեպ շատ են լինելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող զեկույցները: «Նախկինում լինում էին 4-5 զեկույցներ, այս տարի շուրջ երկու տասնյակի է հասնում այդ թիվը»,- տեղեկացրեց Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ ներկայացվող զեկույցները համեմատական վերլուծություն լինելով հանդերձ խիստ շահեկան են լինելու մեզ համար: Ասուլիսին մասնակցում էի նաև «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» փոխնախագահ Դոնա-Լի Ֆրիզը, ով նաև համաժողովի կազմկոմիտեի նախագահն է: Նա ասաց, թե աշխարհի տարբեր մասերից բազմաթիվ աշխատանքներ են ներկայացվել այս գործընթացին: «Սա, թերևս ամենալավ ձևն է, որով մարդիկ կճանաչեն և կխոսեն ցեղասպանության մասին: Վերջին տարիներին մենք ունեցել ենք այս գործընթացի մասին բազմաթիվ աշխատություններ: Այսօր կան բազմաթիվ հետազոտություններ հենց Հայոց ցեղասպանության մասին և այս համաժողովը հենց դրա սկզբնակետն է»,- ասաց Դոնա-Լի Ֆրիզը: