Բավ է պառակտվել
23-10-2015 10:08

Երևանում մեկնարկեց Մոսկվայի ՄՀՊԻ-ի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը

Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկնարկեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը: Նշենք, որ համաժողովն առաջին անգամ անցկացվել է Բաքվում, իսկ երկրորդը՝ Մոկսվայում:

Համաժողովին դիվանագետների խոշորագույն դպրոցների շրջանավարտներ են մասնակցում՝ աշխարհի շուրջ շուրջ 60 երկրներից, որոնց թվում են պետական պաշտոնյաներ, ականավոր տնտեսագետներ, մշակութային գործիչներ և բիզնես-հանրության ներկայացուցիչներ են Մասնակիցները քննարկման հիմանական թեման է լինելու տարածաշրջանային ինտեգրման գործընթացների, եվրասիական ինտեգրման շրջանակներում Հայաստանի հետագա զարգացման, դիվանագիտական կարգավորման մեխանիզմների, Մերձավոր Արևելքի և Իրանի նոր իրավիճակի, աշխարհի փոխհարաբերությունների համակարգում Չինաստանի տնտեսական մոդելի տեղի և Մետաքսի ճանապարհի հեռանկարների վերաբերյալ հարցերը: Համաժողովի անցկացման վայրը և քննարկումների ընդհանուր թեման պայմանավորված են 2015թ. Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակի տոնակատարությամբ: Այսօրվա համաժողովի ընթացքում կկայանա նաև մոսկովյան արևելագիտության վերաբերյալ գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակի առթիվ: Նշենք նաև, որ նախքան համաժողովի մեկնարկը՝ մասնակիցները այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: