Բավ է պառակտվել
19-01-2015 14:32

Երևանում սպանություն է տեղի ունեցել

 Երևանում սպանություն է կատարվել: Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը՝ հունվարի  19 -ին կեսգիշերի սահմաններում ստացած ահազանգի հիման վրա Աբելյանի  3 հասցեում դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են դանակահարված երիտասարդի դին: Պարզվել է, որ հունվարի 18-ին՝  23:40-ի սահմաններում,  Աբելյանի  3 հասցեում գտնվող տան երրորդ հարկի բնակարանում երիտասարդների միջև կենցաղային հողի վրա վեճ է առաջացել: Արդյունքում Գագիկ Ա.-ն  (ծնված 1988 թ.) դանակով հարվածել է Արման Ա.-ին (1987 թ.) և Վազգեն Դալլաքյանին  (1988 թ.): Արմանը ձեռքի վնասվածք է ստացել, սակայն Վազգենը, կրծքի, մեջքի և դեմքի հատվածում վնասվածքներ ստանալով, վախճանվել է: Այժմ ձեռնարկվում են միջոցներ Գագիկ Ա.-ին և սպանության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: