Բավ է պառակտվել
07-03-2016 13:49

Երևանում հանցակիցները 50 հազար դրամի համար մարդ են առևանգել

Երևանում մարտի 5-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Մի խումբ տղամարդիկ առևանգել են 34-ամյա երիտասարդի, տարել Դավթաշեն թաղամասի տներից մեկի նկուղում պահել ու պահանջել գումար: Երիտասարդին ծեծի են ենթարկել, անգամ աքցանով վնասել մատներն ու կտտանքների ենթարկել՝ պահանջելով 50 հազար դրամ: Նրան բաց են թողել միայն այն բանից հետո, երբ երիտասարդը խոստացել է ազատության մեջ հայտնվելուց հետո իրենց տալ այդ գումարը: Սակայն երիտասարդը դիմել է իրավապահներին և մարտի 6-ին, իրեն առևանգող խմբի անդամները ձերբակալվել են: Այդ խմբում են եղել Դավթաշենի բնակիչներ Պլանիկ ու Ֆուֆիկ մականուններով տղամարդիկ: Առաջինը 40 տարեկան է, երկրորդը՝ 32: