Բավ է պառակտվել
24-02-2015 08:32

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-25 տարեկան երիտասարդի դի

Նախօրեին երեկոյան Ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա: Տարածքային կառավարման և Աին փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ փրկարարական ջոկատի փրկարարները՝ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, գետից ճոպանի միջոցով դուրս են բերել 20-25 տարեկան երիտասարդ տղայի դին: