Բավ է պառակտվել
05-11-2015 12:24

Անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել աշուղ Երազին ու դիմել փախուստի

Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում նոյեմբերի 4-ին՝ 21:40-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել Երեւանի 69-ամյա բնակիչ Էմմա Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է, եւ դիմել փախուստի: Այս մասին  հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետեւանքով մահ առաջացնելը եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը: Պարզվում են դեպքի հանգամանքները եւ վարորդի ինքնությունը: Վրաերթից մահացած Էմմա Հովհաննիսյանը հայտնի աշուղ Երազն էր: