Բավ է պառակտվել
06-02-2015 14:24

Երևանում տղամարդը նռնակ է նետել կնոջ և երեխայի ուղղությամբ

Ինչես հայտնում է Ոստիկանության մամլո ծառայությունը, 12:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ 9-րդ Նորքի զանգվածի թիվ 17 տան բնակարաններից մեկում մարդիկ են վիճում, և, հնարավոր է, որ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են որ Անահիտ Հ.-ի ամուսինը (1969 թ.) վիճել է իր կնոջ հետ: Վեճի արդյունքում տցամարդը նռնակ է պայթեցրել: Անահիտ Հ.-ն և 2011 թվականին ծնված Է.Դ.-ն հոսպիտալացվել են: Հանցագործությունը կատարելու կասկածով բերման է ենթարկվել Մելիք Գալստյանը (1963թ.): Տան բնակիչները պնդում են, որ այս կինը աշխատել է որպես տան տերերի երեխայի դայակ: Չգիտես, թե ինչ պատճառներով հայտնվել է նրա ամուսինը և անհայտ պատճառով նռնակ է նետել իր կնոջ և օտար երեխայի ուղությամբ: Բնակարանը պատկանում է կնոջ հարազատներին: