Բավ է պառակտվել
30-06-2015 10:42

Ողբերգական դեպք՝ Երևանի ծննդատներից մեկում

Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ոստիկանությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) այսօր՝ արտակարգ դեպք է գրանցվել: Ոոստիկանությունը դեպքի վայրում է: Ամուսինը մտել է նոր ծննդաբերած կնոջ հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել կնոջը, այնուհետև ինքնասպան է եղել: Կինը վիրավոր է:

Ներկա պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար: Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: