Բավ է պառակտվել
09-02-2015 10:32

Երևանում մայրը ծեծել և այրել է 9-ամյա որդուն

Երևանում մայրը ծեծել և այրել է սեփական իննամյա որդուն: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը հաղորդել է այն մասին, որ փետրվարի 9-ի լուսաբացին իրենց մոտ տեղափոխել են մայրաքաղաքի Նոր Նորք շրջանի իննամյա բնակչին: Տղային վիրահատել են: Նա ստացել էգլխի վնասվախք և այրվածքներ: Ներկայումս երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժշկի խոսքով՝ մայրը ծեծել է որդուն, այնուհետև բենզին է լցրել նրա վրա և այրել: Ավելի վաղ Փրկարարական ծառայությունից Գուլիկեխյան փողոցի թիվ 23 տան բնակարանում հրդեհի մասին ահազանգ է ստացվել: Հրդեհի հետևանքով տուժել են 47-ամյա Ա.-ն և 9-ամյա Ֆ.Ն.-ն: