Բավ է պառակտվել
19-01-2015 09:03

Ծեծի են ենթարկել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին

Հունվարի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան եւ Կողբացի փողոցների խաչմերուկում՝ Չարենցի անվան դպրոցի մոտ ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին: Նա Facebook սոցիալական ցանցում հայտնի է «Նավակ Ճոճողը» անունով: Նրա վրա հարձակվել են 4 դիմակավորված անձինք եւ փորձել են նստեցնել մեքենան: Վիլենը չի ենթարկվել նրանց, որից հետո նրանք բեյսբոլի մահակներով ծեծի են ենթարկել ակտիվիստին: Այս պահին Վիլեն Գաբրիելյանը գտնվում է թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում: