Բավ է պառակտվել
17-07-2016 12:30

Տարհանվում են ոստիկանության զավթված բաժանմունքի մերձակա շենքերի բնակիչները

Ոստիկանության Էրեբունի բաժանմունքի մոտակայքում գտնվող շենքերի բնակիչները տարհանվում են։ Մի խումբ զինված անձինք ներխուժել են բաժանմունք և պատանդ վերցրել այնտեղ գտնվողներին:

Դեպի բաժանմունք տանող բոլոր մուտքերը շրջապատված են։ Դեպքի վայր են բերվել ոստիկանության և ներքին զորքերի մեծ թվով ուժեր, այդ թվում` ծանր զրահատեխնիկա, բերվում է սպառազինություն։

ՀՀ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` կիրակի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։