Բավ է պառակտվել
22-12-2014 10:40

Ծեծի է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը

Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Այս մասին Շուշանյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում: Միջադեպը տեղի է ունեցել Հանրապետություն փողոցում: Ակտիվիստին խանութից դուրս գալու պահին երկու անծանոթներ են մոտեցել, տապալել գետնին ու մոտ երկու-երեք րոպե ծեծի ենթարկել, մինչեւ խանութից դուրս են եկել քաղաքացիները: Վաղինակ Շուշանյանը վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում: Շուշանյանը միջադեպի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատաբժշկի ուղեգիր ստացել: Ակտիվիստը Կառավարության առջև դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քննադատել էր վերջին շրջանում ազատամարտիկների և քաղաքական գործիչների դեմ բռնությունները, ինչպես նաև անդրադարձել էր փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությանը, թե «կկտրի նրա ականջը, ով կհայհոյի Սերժ Սարգսյանին»: Շուշանյանը հայտարարել էր. « Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնցա ականջներս կտրելու»: