Բավ է պառակտվել
18-12-2014 13:32

Երեխաները թունավորվել են շմոլ գազի արտահոսքից

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2009 թ. ծնված Մարի Կ.-ն, 2010 թ. ծնված Սամվել Հ.-ն եւ 2009 թ. ծնված Սեդա Հ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը` գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: