Բավ է պառակտվել
09-03-2015 08:40

Օդապարիկով թռիչք՝ հատուկ կանանց տոնի առթիվ

Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ցանկություն հայտնած բոլոր կանայք և աղջիկները օդապարիկով անվճար թռիչքի հնարավորություն են ստացել: Օրվա հոբելյարներին ևս մեկ նվեր է մատուցվել. վայրէջքից հետո քաղաքապետի շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնվել նրանց:
Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ վերջիններս նշել են, որ անմոռանալի զգացողություններով լի այս մարտի 8-ն ընդմիշտ կմնա իրենց հիշողություններում: