Բավ է պառակտվել
15-09-2015 12:58

Երևանում 27-ամյա հարսը քաշել է սկեսուրի ոտքից ու վայր գցել աստիճաններից

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21:00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1958 թ. ծնված Դարյա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, տան 2-րդ հարկ տանող աստիճանների վրա, վիճաբանության ժամանակ, հարսը` 1988 թ. ծնված Էմմա Շ.-ն, քաշել է ոտքից, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել աստիճանների վրա և ստացել վնասվածքներ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը: Էմմա Շ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: