Բավ է պառակտվել
13-11-2015 09:45

Երևան են տեղափոխվել Հարավային Սուդանում մահացած հայ օդաչուների մարմինները

Երեկ ուշ երեկոյան Երեւան են տեղափոխվել Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի անդամների մարմինները: Հայրենիք են տեղափոխվել կործանված ԱՆ-12 օդանավի 5 անդամների մարմինները:
Անձնակազմի անդամներն են՝
Հրամանատար Գեւորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան
Անձնակազմում կար նաև ՌԴ քաղաքացի: Զոհված օդաչուի մարմինը կտեղափոխվի Մոսկվա: Հիշեցնենք, որ ԱՆ-12 օդանավը կործանվել էր Հարավային Սուդանում: Օդանավը կառավարում էր վեց հոգուց բաղկացած անձնակազմը, որի հինգ անդամները Հայաստանի քաղաքացի էին մեկը` ռուս: Բոլորը զոհվել են: Ուղեվորների և ցամաքում գտնվող զոհերի թիվը ճշտվում է: Նախնական տվյալների համաձայն զոհվածների թիվը հասնում է 40-ի: