Բավ է պառակտվել
06-06-2015 13:56

Կասյան փողոցում վերաբացվեց գյուղատնտեսական տոնավաճառը

Կասյան փողոցում այսօր այս տարվա մեջ առաջին անգամ կգործի գյուղատնտեսական տոնավաճառը: Այստեղ անվճար տաղավարներում իրենց աճեցրած միրգն են վաճառում Մասիսի, Արտաշատի, Վեդիի, Աշտարակի, Հոկտեմբերյանի ու այլ տարածաշրջանների գյուղացիները:Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն: Այսօր տոնավաճառում շրջում էր գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: