Բավ է պառակտվել
29-03-2016 09:19

Եղվարդում թունավորվել են ընտանիքի 12 անդամները

Մարտի 29-ին ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղասքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (12 հոգի) դեռևս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են. հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի բոլոր անդամները, որոնցից ամենափոքրը 1 տարեկան է, ամենամեծը` 78։
Բժիշկները 6 հոգու առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել ընտանիքի 4 անդամները, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: