Բավ է պառակտվել
08-11-2016 13:36

2016 թվականի հունվար-սեպտեմբերին մանկական մահացության ցուցանիշը նվազել է

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը նվազել է: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում հազար մարդու հաշվարկով մինչեւ 1 տարեկանների մահացության ցուցանիշը կազմել է 8.6 (2015-ին՝ 9.1), որոնցից տղաների պարագայում ցուցանիշը 9.1 է, աղջիկներինը՝ 8:

Մինչեւ 4 տարեկանների պարագայում այդ ցուցանիշը կազմել է 10 կամ 298 երեխա (2015 թվականի նույն ժամանակահատվածում՝ 10.9 կամ 333): Հղիության ընթացքում բարդությունների պատճառով եւ ծննդաբերությունից հետո 8 ծննդկան է մահացել: