Բավ է պառակտվել
25-06-2016 14:18

Գյումրիում Հռոմի պապի աղոթքի ժամանակ նշխար բաժանվեց (լուսանկարներ)

Այսօր Գյումրիում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված աղոթքի ժամանակ պատարագի մասնակիցներից ոմանց բաժանվեցին նշխարներ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համատեղ մատուցված սուրբ աղոթքի ժամանակ օրհնվեցին հացի կտորներ, որոնք հոգևորականների կողմից բաժանվեցին մարդկանց:

Գյումրեցիներից մեկը, ում հաջողվեց օրհնված նշխարից ստանալ, ասաց, որ իր համար անակնկալ էր, որ հենց ինքը կստանա նման օրհնություն:

«Ես գիտեմ՝ հիմա իմ մոտ ամեն ինչ լավ կեղնի... Հուզված եմ շատ, չեմ կարում արտահայտեմ՝ ինչ եմ զգում»,- ասաց տղամարդը: