Բավ է պառակտվել
16-01-2015 09:55

Գյումրիում բախումների ժամանակ տուժել է 14 մարդ

Ռուսաստանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում տուժածներին հասցրել են Գյումրիի բուժկենտրոն: Ընդհանուր առմամբ տուժել է 14 մարդ՝ 5 ոստիկան և 9 քաղաքացի: Առաջին քաղաքացուն հիվանդանոց են հասցրել 20:15-ին: Գրեթե բոլոր քաղաքացիները թեթև վնասվածքներ են ստացել: Նրանցից բոլորին զննել են, առաջին բուժօգնություն տրամադրել և տուն ուղարկել, քանի որ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չկար: Ոստիկանների վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր: Նրանց հասցրել են հիվանդանոց գանգուղեղային վնասվածքներով: Ոստիկաններից երկուսը համակարգչային տոմոգրաֆիա են անցել: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գանգի կոտրվածք, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցում գտնվող քաղաքացիներից մեկը այրվածք է ստացել: Տվյալ պահին Գյումրիի քաղաքային հիվանդանոցում գտնվում են երկու ոստիկան: Այս պահին նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար: Նրանցից մեկը ուղեղի ցնցում է ստացել, իսկ մյուսը՝ բութ գործիքով հասցրած հարված: Մոտ ժամանակներս նրանց դուրս կգրեն: Ինչ վերաբերվում է գանգուղեղային վնասվածք ստացած ոստիկանին, այժմ նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, նրան արդեն վիրահատել են, և նրա վիճակը գնահատվում է որպես բավարար: