Բավ է պառակտվել
05-10-2015 09:45

Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում: Վերոնշյալ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /19 արկ/, 82 /1 արկ/ և 120 /1 արկ/ մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 /17 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: