Բավ է պառակտվել
20-06-2016 09:38

Հանգստյան օրերին ԼՂ շփման գծում հարաբերական անդորր է եղել. ԼՂՀ ՊԲ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,-ասված է մամուլի հաղորդագրությունում: