Բավ է պառակտվել
08-08-2015 09:27

Վայոց Ձորում ամառային ճամբարից 16 երեխա է հիվանդնոց տեղափոխվել

Վայոց Ձորի մարզում մանկական ճամբարից 16 երեխա է հիվանդանոց տեղափոխվել: Բոլորը բողոքում են աղեստամոքսային տրակտի  խնդիրներից և տեղափոխվել են Վայքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունում երեխաները ցավեր ունեն որովայնի շրջանում, 2 երեխա ունեին գլխապտույտ և ջերմություն: Տեղում բուժում էր կազմակերպվել, բայց երեխաները հիվանդանոց էին տեղափոխվել: Հավաքվել են սննդի և ջրի նմուշներ`վարակի աղբյուրը գտնելու համար: Անց են կացվել վարակազերծման միջոցառումներ: Հիվանդանոց տեղափոխված երեխաները արդեն դուրս են գրվել: