Բավ է պառակտվել
14-05-2016 09:38

Վայոց Ձորի տարածքում անօդաչու թռչող սարք է չեզոքացվել (լուաանկար)

Մայիսի 13-ին, ժամը 14։00 ի սահմաններում ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել է հետախուզական աօդաչու թռչող սարք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո»,-հավելել է նա: