Բավ է պառակտվել
21-04-2015 09:36

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթ՝ Վարշավայում

Լեհաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց տեղակայված Կոպերնիկոսի հուշարձանի մոտից մեկնարկել է Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտող բանաձևի ընդունման 10-րդ տարեդարձին և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երախտիքի երթը Վարշավայի կենտրոնում:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Երթին մասնակցել են հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ, լրագրողներ: Երթն իրականացվել է Լեհաստանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, Լեհաստանի տարածքային հանձնաժողովի և Լեհաստանի մի շարք հայկական կազմակերպությունների կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Երթի մասնակիցները, 100 մետրանոց մուգ մանուշակագույն ժապավենով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերով, «Շնորհակալություն, Լեհաստա՛ն» պաստառներով և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով, Վարշավայի Կրակովսկի Պրեդմեշչիա կենտրոնական փողոցով շարժվեցին դեպի հին քաղաքի կենտրոն՝ հանրահայտ «Զամոկ Կրուլևսկի» թանգարանին հարող հրապարակ: Երթի մասնակիցները փողոցի անցորդներին բաժանում էին միջոցառմանը խորհուրդը պարզաբանող տեղեկատվական թերթիկներ: Երթի ավարտին մասնակիցների կողմից Վարշավայի կենտրոնական հրապարակում մանուշակագույն և դեղին ժապավեններով պատկերվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը հանդիսացող անմոռուկը՝ կենտրոնում Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով: