19-10-2016 10:20

Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել

Երեկ` հոկտեմբերի 18-ին, Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել` Վանաձորին մերձակա Գուգարք գյուղի բնակչուհի 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:

Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը հայտնեց, որ կինը երեխա չուներ` առաջին ծննդաբերությունն էր:

«Էն ա`առաջին երեխան էր, ծննդաբերել է, արնահոսել»,- միայն այսքանը տեղեկացրեց գյուղապետը:

Նշենք, որ երեխան ծնվել է առողջ:

Լոռիում ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս մասին հայտնեց Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը:

«Դատաբժշկական փորձաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,- ասաց Սամվել Լամբարյանը` ի պատասխան հարցի, թե փորձաքննությունն ինչ նպատակով է նշանակված: