Բավ է պառակտվել
03-02-2015 12:41

Վանաձորում կորել է 75-ամյա տղամարդ

Վանաձոր քաղաքում որոնում են կորած տարեց տղամարդուն: Ինչպես հայտնում են տարածքային կառավարության նախարարությունը և ԱԻՆ-ը, տղամարդու կորստյան մասին ահազանգը ստացվել է փետրվարի 2-ին՝  23:10-ի սահմաններում: Շինարարների փողոցի 75-ամյա բնակիչը գնացել է դաշտ և այլևս չի վերադարձել: Որոնման աշխատանքները տևել են մինչև 01:23: Կորած տղամարդուն դեռևս չի հաջողվել գտնել: