Բավ է պառակտվել
19-02-2015 10:25

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: