Բավ է պառակտվել
25-12-2015 10:46

ԱՄՆ-ում ձերբակալվել են Armenian Power հանցախմբի անդամ հայազգի եղբայրներ

Ոստիկանները Հոլիվուդի հյուսիսային հատվածում ձերբակալել են հայազգի 2 եղբայրների, որոնք Armenian Power հանցախմբի անդամ են։ 25-ամյա Հակոբ ու 23-ամյա Պերճ Նահապետյանները մեղադրվում են զենքի ու թմրանյութերի ապօրինի պահման համար։ Հայտնի է նաև, որ խուզարկության ընթացքում իրավապահները նրանց մոտ հայտնաբերել են թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութեր: 
Գլենդեյլի ոստիկանական բաժանմունքի խոսնակ Թահնի Լայթֆութի փոխանցմամբ՝ երիտասարդները ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին` իրենց հայրական տան խուզարկության արդյունքում։ Աղբյուրը մանրամասնում է, որ նշված բոլոր իրերն ու նյութերը գտնվել են այդ տանը։ 
Հայտնի է, որ ավագ եղբայրը ներկայում գտնվում է բանտում, մինչդեռ կրտսերն ազատ է արձակվել 35.000 դոլար գրավի դիմաց: