Բավ է պառակտվել
18-05-2015 09:20

Ուկրաինայում Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված նոր խաչքար է հայտնվել

Ուկրաինայում՝ Տերնոպոլի շրջանի Բերեժանա քաղաքի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը: Խաչքարը օծել է Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը: Հայոց Ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարը բացվել է նաև Ուժգորոդում: Բացման արարողությանը ներկա են գտնվել Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վալերի Պացկանը, Ռոբերտ Գորվատը,,Անդրկարպատի շրջխորհրդի նախագահ Վլադիմիր Չուբիրկոն, քաղաքապետ Վիկտոր Պոգորելովը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և քաղաքային հանրությունը: