Բավ է պառակտվել
29-09-2015 10:17

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս դատապարտյալ է մահացել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 26-ին դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանն իրեն վատ է զգացել, րոպեներ անց ժամանած «Շտապօգնությունը» կենսաբանական մահ է արձանագրել: «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախկինում դատապարտյալը երբեք չի գանգատվել»,- ասել է ՔԿՎ-ից: Նշենք, որ Ֆիթլջյանը դատապարտվել էր ավազակային հարձակման համար: