Բավ է պառակտվել
06-11-2015 10:32

Վայոց ձորում երկու տարեց կնոջ սպանության գործով կա եւս մեկ անչափահաս կասկածյալ

Վայոց ձորում հոկտեմբերին երկու տարեց կնոջ սպանության գործով կա եւս մեկ կասկածյալ, որը նույնպես անչափահաս է: Մեր տեղեկություններով՝ երկու կնոջ սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Ն.Խ.-ն ցուցմունք է տվել եւ հայտնել, որ միայնակ չի գործել, իրեն օգնել է ընկերը, որը նույնպես 16 տարեկան է: Հիշեցնենք, որ 16-ամյա Ն.Խ.-ն հոկտեմբերի 21-ին սպանել է Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին՝ հափշտակելով ոսկյա ականջօղերը: Երեք օր անց երիտասարդը սպանել է նաեւ Վերնաշենի բնակիչ Գ. Բարսեղյանին՝ նույնպես հափշտակելով ականջօղերը: Ն.Խ.-ն տվել է խոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Երիտասարդը կալանավորված է: