Բավ է պառակտվել
27-11-2014 17:07

Բանտերում պայմանները կբարելավվեն.նախարար

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի բանտերում իրականացվող շատ ծրագրերի ազդեցությունը կերեւա 2-3 տարուց: Նախարարը հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին կառավարությունը Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի հետ հուշագիր է ստորագրել ՔԿՀ-ներում էներգախնայման ծրագրի վերաբերյալ: Անհրաժեշտ է արդիականացնել ջեռուցման համակարգը, նաեւ՝ փոխարինել պատուհանները, դռները եւ տանիքները՝ էներգիայի կորուստները նվազեցնելու համար:
Դա թույլ կտա ՔԿՀ-ները պահելու ծախսերը կրճատել գրեթե մեկ երրորդով: «Եվ, իհարկե, դա կնպաստի բանտարկյալների պայմանների բարելավմանը», - վստահեցրել է Մանուկյանը: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ քայլեր են ձեռնարկվում նաեւ սննդի որակը բարձրացնելու ուղղությամբ: