Բավ է պառակտվել
15-10-2016 10:42

Տյումենի մարզում երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել

Ռուսաստանում Տյումեն-Խանտի Մանսիյսկ մայրուղում ճանապարհային պատահար է տեղի ունեցել՝ 3 թեթեւ մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ: Պատահարի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 1 վիրավոր կա: Այս մասին հաղորդել են ճանապարհային ոստիկանության շրջանային վարչությունում: Իրար են բախվել Skoda, «ՎԱԶ-2105» եւ Lada Largus մակնիշների մեքենաները: Տուժած ուղեւորին հիվանդանոց են տեղափոխել:

Նախնական տվյալներով՝ «ՎԱԶ-2105»-ը բախվել է Skoda-ին, այնուհետեւ թռել հանդիպակաց երթեւեկելի գոտի, որտեղ էլ բախվել է Lada Largus-ին: