Բավ է պառակտվել
22-02-2016 11:08

Թուրքիայի մեջլիսը հայ պատգամավորի համար հայերենով այցեքարտ է թողարկել (ֆոտո)

Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ խորհրդարանի տպագրատունն իրեն հայերենով այցեքարտ է հատկացրել։

 Հայ պատգամավորը ներկայացրել է հայերենով իր նոր այցեքարտը՝ ավելացնելով. «Աշխարհում մայրենի լեզվի օրվա հետ համահունչ եղավ։ Տարոսը մյուս լեզուներին»։ Նշենք, որ ավելի վաղ թուրքական խորհրդարանը մերժել էր քրդերենով այցեքարտ տրամադրել։