Բավ է պառակտվել
19-01-2016 10:57

Վախճանվել է Դիարբեքիրի ամենահայտնի հայը՝ Սարգիս Էքենը

Դիարբեքիրում մահացել է քաղաքի տարեց հայերից մեկը՝ 86-ամյա Սարգիս Էքենը: Նա ապրում էր Դիարբեքիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Էրքենը բնակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում, որտեղ դեռ շարունակվում է պարետային ժամը: Օրեր առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Էքենի կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է գիշերը: Դիարբեքիրում ընթացող թուրք-քրդական զինված բախումների պատճառով թաղման արարողությունը տեղի կունենա ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցում, այլ ոչ թե հայկական Սուրբ Կիրակոսում:

Նշենք, որ Սարգիս Էքենը և Բայզո Ալաթանը 2014 թ., ամուսնությունից 60 տարի անց, իրենց հարսանիքը նշել են Դիարբեքիրի. հայկական Սուրբ Կիրակոս Եկեղեցում: Այս միջոցառումը կազմակերպել էր Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Կիշանակը: Հարսանիքից 2 ամիս անց Սարգիս Էքենի կինը մահացել էր: