Բավ է պառակտվել
15-03-2016 12:06

Թուրքիայում կոչ են արել Մոսկվայում մի շարք ահաբեկչություններ կազմակերպել

Թուրքիայի նախագահի մերձավոր շրջապատից քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերն իր անձնական կայքում գրառում է կատարել՝ կոչ անելով Մոսկվայի սրտում ահաբեկչական գործողություններ իրականացնել։

Մի շարք սկանդալային հայտարարություններով հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերն իր անձնական կայքում արած գրառման մեջ նշել է, թե Թուրքիան պետք է պատասխանի Մոսկվային՝ Սիրիայի քրդերին Մոսկվայում ներկայացուցչություն բացելու թույլտվության համար։ «Թուրքիայի հետախուզությունը պետք է ահաբեկչական գործողությունների համար բոլոր չեչենական խմբավորումներին վարժեցնի ու կազմակերպի նրանց միջոցով Մոսկվայի սրտում խոշոր պայթյուններ»,-գրել է Սեդաթ Փեքերը։