Բավ է պառակտվել
25-04-2015 12:24

Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի մի շարք քաղաքներում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել։ Զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Մարդին, Միդյաթ, Դերիք, Դերսիմ, Մերսին և Ադանա քաղաքներում։ Գլխավոր միջոցառումները, սակայն, անցկացվել են Ստամբուլում, Անկարայում և Դիարբեքիրում։ Մի խումբ մարդիկ հավաքվել են Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում և ոչ միայն Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ներողություն խնդրել, այլև հատուցման հարցը բարձրացրել։ Ավելի քան 100 մարդ հավաքվել է այն տների մոտ, որտեղ ժամանակին բնակվել են Ավետիս Նաքաշյանը, Կոմիտասը և Ռուբեն Սևակը՝ հարգելով Մեծ եղեռնի տարիներին զոհված հայ մտավորականների հիշատակը։ Դիարբեքիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խոշոր միջոցառումը կազմակերպվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախաձեռնությամբ։ Այստեղ ելույթով հանդես է եկել կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։