Բավ է պառակտվել
05-05-2015 15:04

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 50 վիրավոր

Թուրքիայի Սիվաս նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով վիրավորվել է 50 մարդ։ Տուժածների մեծ մասը թուրքական բուհերից մեկի ուսանողներ են։ Նրանք բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Տուժածների վիճակը գնահատվում է կայուն։ Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։