Բավ է պառակտվել
14-08-2015 11:05

Թուրքիայում հարձակվել են «Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների վրա

Թուրքիայում «Արմեն» որբանոց- ճամբարը չքանդելու համար իրականացվող հերթապահության 100-րդ օրն այն հսկողները հարձակման են ենթարկվել։ Հսկողություն իրականացնող «Նոր զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երեկ՝ ժամը 23:30-ի մոտակայքում, ճամբարի վրա հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: 
«Օրեր շարունակվող ճնշումներից հետո, օգոստոսի 13-ին՝ «Արմեն» ճամբարի դիմադրության 100-րդ օրը, գիշերը ժամը 23:30-ի մոտակայքում ֆաշիստական հարձակում է իրականացվել: Երկու մեքենաներով ճամբար եկած անձինք հերթապահող մեր ընկերների վրա փայտերով հարձակում են իրականացրել: Այդ ընթացքում մեր ընկերներից երկուսը ծեծի են ենթարկվել»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ չնայած այդ հարձակմանը՝ իրենց պայքարը շարունակվելու է: «Մեր բոլոր բարեկամներին հրավիրում ենք աջակցելու մեր դիմադրությանը»,- սել են կազմակերպիչները: