Բավ է պառակտվել
06-05-2015 11:28

Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է հայերեն

Թուրքիայի կրոնական հարցերի վարչության նախաձեռնությամբ Ղուրանը լույս է տեսել հայերեն թարգմանված տարբերակով։  Նախաձեռնության հեղինակ Յուքսել Սալմանը հայտնել է, որ գիրքը տպագրվել է 4 հազար օրինակով՝ և արևելահայերենով, և արևմտահայերենով։ Ըստ նրա՝ գիրքը մարդկանց բաժանվելու է անվճար։ «Մուսուլմանների սուրբ գիրքը համարվող Ղուրանի հայերեն թարգմանության համընկնումը 1915 թվականի ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցի հետ պատահականություն է»,- հավելել է Սալմանը։ Հարկ է նշել, որ ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին, այնպես էլ դրանից առաջ տեղի ունեցած հայ ժողովրդի կոտորածներին զուգահեռ՝ Թուրքիայի իշխանությունները իրականացրել են հայերի զանգվածային բռնի իսլամացում։